ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևել են 1,5 ժամ
INTERNATIONAL NEWSԵրկուշաբթի Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևել են մեկուկես ժամ, որից հետո քննարկումը շարունակվել է աշխատանքային խմբերի ձևաչափով։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
«Հանդիպումը (առցանց ձևաչափով) արդեն կայացել է: Ժամը 10:30-ից 12-ը պաշտոնական պատվիրակություն էր: Հետո եկան աշխատանքային խմբերը: Այսօր մենք աշխատում ենք ամբողջ օրը»,- Արախամիայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



