Ռուսաստանը հրաժարվել է բանակցել Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանը հրաժարվում է բանակցություններ վարել Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, ասվում է ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Ռուսական կողմը ներկա պայմաններում մտադիր չէ շարունակել բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, քանի որ անհնար է քննարկել երկկողմ հարաբերությունների հիմնարար փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որը բացահայտ անբարյացակամ դիրքորոշում է ընդունում և ձգտում է վնասել մեր երկրի շահերին»,- ասվում է տեքստում։
Ռուսաստանը, ի պատասխան ճապոնական պատժամիջոցների, դադարեցնում է ճապոնացիների առանց վիզայի ճանապարհորդությունը դեպի հարավային Կուրիլներ:
Ռուսաստանը նաև դուրս է գալիս Կուրիլների հարավում համատեղ տնտեսական գործունեության հաստատման շուրջ երկխոսությունից և արգելափակում է Ճապոնիայի՝ որպես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի երկարաձգումը ոլորտային երկխոսության մեջ։
«Երկկողմ համագործակցությանը և Ճապոնիայի շահերին հասցված վնասի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Տոկիոն, որը փոխշահավետ համագործակցություն և բարիդրացիություն զարգացնելու փոխարեն միտումնավոր ընտրեց հակառուսական կուրս»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։