Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Դատարանը մերժել է «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հայցն ընդդեմ «Զինվորի մայր» ՀԿ ներկայացուցիչների

SOCIETY

Դատարանը մերժել է «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հայցն ընդդեմ «Զինվորի մայր» ՀԿ ներկայացուցիչներ Մարգարիտա Խաչատրյանի եւ Սաթիկ Խլղաթյանի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ 

«Para TV-ին տրված հարցազրույցում արտահայտած մտքերի համար մարտի 1-ի զոհերի հարազատները (Սարգիս Քլոյան, Վաչագան Ֆարմանյան, Ռուզաննա Հարությունյան, Ալլա Հովհաննիսյան, Էդիկ Հարությունյան, Մարիամ Հովհաննիսյան, Լիլիա Մինասյան, Ջեմմա Վարդումյան, Վարդուհի Բաղդասարյան) հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Մարգարիտա Խաչատրյանի և Սաթիկ Խլղաթյանի՝ պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունները:

Ըստ հայցվորների «28․11․2019 թվականին Կառավարության դիմաց տեղի է ունեցել հավաք։ Para TV-ին տրված հարցազրույցում Մարգարիտա Խաչատրյանը կատարել է հետևյալ արտահայտությունները․ «․․․գտնում եք առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածի ընտանիքներում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքների֯ն, ոչ թե օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին տային, իսկ մնացածին չէ․․․» և «․․․ո֯ր հոգաբարձուների խորհրդից երեսուն միլիոն տրամադրեցին, որ նիստով անցկացրեցին, չէ որ նրանք օպերայից մինչև քաղաքապետարան պայքարում էին խանութները թալանելու, երկիրը աղավաղելու և աթոռակռվի համար, հիմա իրանց մեղքերին թողություն անելու համար նրանց տվեցին երեսուն միլիոն․․․»:

Հայցադիմումում նշվել է, որ նույն հարցազրույցի ընթացքում Սաթենիկ Խլղաթյանը կատարել է հետևյալ արտահայտությունը․ «․․․եթե փողոցային վեճերի ժամանակ, կռիվների ժամանակ տրվել է երեսուն միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար երեսուն միլիոնը շատ քիչ էր․․․»:

Հայտնվել է, որ tert.am-ին տրված հարցազրույցում Մարգարիտա Խաչատրյանը ասել է․ «Մենք ցավում ենք, որ փողոցային վեճերի ժամանակ զոհվածների ընտանիքներին գնահատում են, իսկ մեզ չեն գնահատում ու չեն արձագանքում մեր դիմումներին», «․․․դե բերեք հոկտեմբերի 27-ին էլ տվեք, հայը մտավ հային սպանեց, բերեք Սասնա Ծռերի սպանվածներին էլ տվեք երեսուն միլիոն, բերեք փողոցային կռիվների ժամանակ դանակահարվածներին էլ տվեք․․․», ինչպես նաև «․․․վիրավորականա, որ անտեսվել են զոհվածի ընտանիքները և ձեռք են բերել փողոցային կռիվը հրահրողները երեսուն միլիոն գումար․․․»։

«Կոնտրա Լեգեմ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Անի Մուրադյանը և Ալեքսանդր Կոչուբաևը՝ հանդիսանալով պատասխանողների ներկայացուցիչներ դատարան են ներկայացրել հայցադիմումի պատասխան:

Լսելով կողմերի ներկայացուցիչների դիրքորոշումները դատարանը՝ նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի, վճռել է հայցվորների կողմից ներկայացված պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցը մերժել:

Հետագայում՝ վճռի հրապարակումից հետո հայցվորների ներկայացուցիչը ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վճռաբեկ դատարաններ, սակայն վերադաս դատարանները դատավոր Լիզա Գրիգորյանի կողմից կայացված վճիռը թողել են անփոփոխ»:

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms