ԱՄՆ-ն Եվրոպայում կենսաբանական, քիմիական զենք չունի. Բայդեն
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ Եվրոպայում ամերիկյան կենսաբանական և քիմիական զենքի առկայության մասին ենթադրությունները չեն համապատասխանում իրականությանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այն պնդումները, թե Ամերիկան Եվրոպայում կենսաբանական, ինչպես նաև քիմիական զենք ունի, պարզապես չեն համապատասխանում իրականությանը: Ես ձեզ երաշխավորում եմ», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Նրանք նաև ենթադրում են, որ Ուկրաինան ունի կենսաբանական զենք», - ասել է Բայդենը՝ ենթադրելով, որ դա «հստակ նշան» է, որ ռուսական իշխանությունները «ուսումնասիրում են այս երկու զենքերի օգտագործումը»:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ավելի վաղհայտնել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 200 միլիոն դոլար է ծախսել Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ֆինանսավորման համար, որոնք մասնակցել են ամերիկյան ռազմական կենսաբանական ծրագրին և, մասնավորապես, գործ են ունեցել ժանտախտի և սիբիրախտի հարուցիչների հետ: Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնք աշխատում էին Պենտագոնի շահերից ելնելով, հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։