Վրաստանում մեկնարկել է «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմայով ցուցահանդեսների շարք
CULTUREՎրաստանի հայ համայնքը Վրաստանի հայ ուսանողական միության և Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ մեկնարկել է իր ցուցահանդեսների շարքը` «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից:
Մարտի 21-ին կայացել է ապրիլ 24-յան ցուցահանդեսներից առաջինը Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայի հանդիպակաց կողմերում Ջավախիշվիլիի պետական համալսարանի մոտակայքում, որին աջակցել են Վրաստանի «Րաֆֆի» Ուսանողական և Վրաստանի Երիտասարդական Միությունների անդամները։
Ցուցահանդեսների շարքը շարունակվելու է մինչև ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի տարբեր թաղամասերում այդ թվում` Հավլաբարիի, Իսանիի, Սաբուրթալոյի տարբեր հատվածներում։
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



