Մաշտոցի պողոտայում Mercedes մակնիշի մեքենա է հրդեհվել
SOCIETYԱյսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes-ում հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, պարեկային ծառայությունն էլ պարզում է վարորդի ինքնությունը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



