Հացահատիկն այսօր դարձել է նոր ոսկի կամ նավթ. Լուկաշենկոն
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին առավել քան երբևէ կարևոր է հաջողությամբ իրականացնել սերմնացանը, քանի որ հացահատիկն այսօր գործնականում դարձել է նոր ոսկի կամ նավթ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Բելառուսում այս տարի սերմնացանն ավելի կարևոր է, քան երբևէ: Մենք այն անցկացնում ենք մեր հարավային սահմանների երկայնքով թեժ հակամարտության ֆոնին, ինչպես նաև մեր գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի ու մեր հիմնական շուկայի վրա մեծ պատժամիջոցների ճնշման, աշխարհում ածխաջրածինների, պարարտանյութերի և պարենային ապրանքների գների աննախադեպ թանկացման համատեքստում»,- ասել է Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոյի խոսքով՝ «հացահատիկն այսօր գործնականում նոր ոսկի է կամ նավթ»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



