Սեփական զենք, ԱԹՍ-ներ չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկացվել. Էրդողան
INTERNATIONAL NEWSՍեփական զենք չարտադրող երկիրը ցանկացած պահի կարող է ստրկանալ։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ճգնաժամը վերահաստատում է, որ եթե տեխնոլոգիապես ոտքերի վրա կանգնած չես, եթե չես հենվում ներքին մարդկային կապիտալին, ուրեմն անդունդի եզրին ես։ Երկրին, որը չի արտադրում սեփական զենք, հայրենական անօդաչու թռչող սարքեր, ցանկացած պահի կարող են փորձել ստրկացնել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ «այսօր Թուրքիան արտադրում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի լայն տեսականի՝ բալիստիկ հրթիռներից մինչև ծրագրային ապահովում»։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



