ՄԱԿ-ը նախազգուշացրել է Ուկրաինայի հակամարտության պատճառով համաշխարհային սովի վտանգի մասին
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով սննդամթերքի, պարարտանյութերի և էներգակիրների գների աճը կարող է համաշխարհային պարենային ճգնաժամի պատճառ դառնալ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ազդեցություններն արդեն զգացվում են ամբողջ աշխարհում՝ սննդամթերքի, էներգիայի և պարարտանյութերի գների աճով: Սա սպառնում է վերածվել համաշխարհային սովի»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և խաղաղությանը հնարավորություն տալ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



