Դաշնակցությունն ազգային արժեք է,իսկ դուք՝ ազգային խայտառակություն. Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Դաշնակցությունն ազգային արժեք է,իսկ դուք՝ ազգային խայտառակություն։
Նոր տեսա,որ նիկոլական «կարկառուն երեսփոխաններից» մեկը հերթական անգամ փորձել է «կպնել» ՀՅԴ-ին ու ասել՝ Դաշնակցությունը բոլոր պատերազմների ժամանակ Երեւանում միտինգ է անում։
Որպես պատմաբան ասեմ,որ աշխարհում չկա մի քաղաքական ուժ,որը սխալներից զերծ է եղել։
Բայց չի սխալվում նա ,ով ոչինչ չի անում։
Դաշնակցության մասով.
Դաշնակցությունն է կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը Օսմանյան կայսրությունում :
Դաշնակցական գործիչներն են հայոց վրեժն իրականացրել՝ մեզ տալով մեջքներս ուղիղ ապրելու իրավունք։
Դաշնակցությունն է 1918-ի Մայիսյան հերոսամարտերի հիմնական կազմակերպիչն ու ոգեշնչողն եղել։
Դաշնակցությունն է Սփյուռքում հային հայ պահել։
Դաշնակցական կամավորներն Արցախում կռիվ են տվել ու նահատակվել հանուն Հայրենիքի։
Դաշնակցությունն է Հայ Դատի ու Հայոց պահանջատիրության հիմնական շարժիչ ուժը եղել ու կա։
Դուք ի՞նչ եք արել,բացի թուրքի առաջ «ծնկի գալուց»,այ կապիտուլյանտներ։
Դաշնակցությունը Զավարյան,Արամ, Աղբալյան ,Պետո ու Վահան է տվել։
Դուք ու՞մ եք տվել։
0 ազգային գործիչ եք տվել,բայց փոխարենը Հայրենիք եք թշնամուն տվել։
Դաշնակցությունն ազգային արժեք է,իսկ դուք՝ազգային խայտառակություն։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



