Գերմանիայի կանցլերը դեմ է Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու սահմանմանը և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ, Գերմանիան դեմ է երկրի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանմանը: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Բունդեսթագում։
«Իհարկե, ես լսում եմ նրանց ձայնը, ովքեր պահանջում են ոչ թռիչքային գոտի կամ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա, որքան էլ դժվար լինի, մենք դրան չենք տրվի»,-ասել է սոցիալ-դեմոկրատը։
«ՆԱՏՕ-ն պատերազմի կողմ չի դառնա, այս հարցում մենք համակարծիք ենք եվրոպացի դաշնակիցների և ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա։
Շոլցը հավելել է, որ մինչ այժմ հնարավոր է եղել կանխել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտությունը։
«Այսպես էլ պետք է մնա»,- հավելել է կանցլերը։ Միաժամանակ նա ասել է, որ Ուկրաինան կարող է ապավինել Գերմանիայի օգնությանը։