ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ուժեր ուղարկել Ուկրաինա. Ստոլտենբերգ
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի արտահերթ գագաթնաժողովի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ դաշինքն իրեն չի համարում ուկրաինական հակամարտության մաս և չի պատրաստվում ուժեր ուղարկել այնտեղ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Միաժամանակ նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային աջակցություն է ցուցաբերում, որպեսզի նա կարողանա պաշտպանվել։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովի ժամանակ կներկայացվի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա կհանգեցնի Ռուսաստանի Զինված ուժերի և դաշինքի միջև ուղիղ բախման։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը անխոհեմ ու չափազանց վտանգավոր որոշում է անվանել Լեհաստանի առաջարկը: