Դիմա Բիլանը վիրահատությունից հետո առաջին անգամ հրապարակում է կատարել
LIFEԱնցած շաբաթ հայտնի դարձավ, որ երգիչ Դիմա Բիլանին հոսպիտալացրել էին և նա պատրաստվում էր վիրահատության։
Արտիստը խոստովանել էր, որ նա չարաշահել էր ալկոհոլը և դրան գումարվել էին կորոնավիրուսի հետևանքները, ուստի նրա մոտ նյութափոխանակության հետ խնդիրներ էին առաջացել, ինչի պատճառով նրան շատ շտապ վիրահատություն էր պետք:
PeopleTalk-ը հայտնում է, որ Բիլանը իր տելեգրամյան ալիքում տեսաուղերձ է ներբեռնել, որտեղ ասում է, որ նրա հետ այժմ ամեն ինչ լավ է և վիրահատությունը ընթացել է բավականին լավ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգիչը խոստովանել էր, որ ուներ խնդիրներ կապված հարբեցողության հետ։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



