Պուտինի հայտարարությունից հետո Եվրոպայում գազի գինը բարձրացել է 20,3 տոկոսով
SOCIETYԵվրոպայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց հասել է գրեթե 1350 դոլարի՝ համաձայն Լոնդոնի ICE բորսայի տվյալների, գրում է AiF-ը։
Մոսկվայի ժամանակով ժամը 16:10-ի դրությամբ Նիդեռլանդների TTF հանգույցում ապրիլյան ֆյուչերսների արժեքը հատել է հազար խորանարդ մետրի դիմաց 1353 դոլարի սահմանագիծը։ Առևտրի սկզբից վառելիքի ինքնարժեքն աճել է 20,3%-ով։
Գազի գների բարձրացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ոչ բարեկամ երկրներին ռուսական բնական գազի մատակարարումների դիմաց վճարումները վերածել ռուբլու։ Միաժամանակ պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի մատակարարել կապույտ վառելիք՝ նախապես համաձայնեցված ծավալներին համապատասխան և պայմանագրերով նախատեսված գներով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



