Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


«Երգելը գերագույն հաճույք է, ինքնադրսևորվելու հրաշալի տարբերակ». «Փարոս» ներառական երգչախումբը շուրջ 30 տարվա պատմություն ունի. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է Հայաստանում գործող երգչախմբերին: Այս անգամ ներկայացնում ենք «Փարոս» կամերային երգչախումբը, որը ստեղծվել է 1993 թ.-ին Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնին կից: «Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Վաչագան Նավասարդյանն էր։ Նա այցելում էր հիվանդասենյակներում գտնվող քաղաքացիներին, ուղղորդում նրանց դեպի երգը: Արդյունքում ստեղծվեց փոքրիկ կոլեկտիվ, նպատակը սկզբում ուղղակի ռեաբիլիտացիան էր, այն դիտարկվում էր որպես վերականգնողական բուժման մի ճյուղ, ոչ թե ապագայում բեմ դուրս եկող երգչախմբի ստեղծում:

Բայց արդեն 1994 թ.-ին տեղի ունեցան հանրային առաջին ելույթները լուրջ դահլիճներում: Աստիճանաբար այն զարգացավ և միաձայն երգչախմբից դարձավ քառաձայն: Սկզբում երգչախմբում հանդես էին գալիս սայլակ օգտագործող հաշմանդամները, հետո սկսեցին նաև ընդգրկվել այլ հաշմանդամություն ունեցող մարդիկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Ունիսոն» ՀԿ և «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Հետագայում որոշել են, որ նման մեկուսացումը ճիշտ չէ, և երգչախումբը դարձել է ներառական: «Վերջին տասը տարիներին դասական առումով այն ներառական խումբ է, որտեղ մեծամասնությունը հաշմանդամություն ունեցող մարդիկ են, բայց կան նաև հաշմանդամություն չունեցող երգիչներ: Սա ավելի հետաքրքիր արդյունք է տալիս»,նշում է մեր զրուցակիցը:

Հիմնադրումից ի վեր երգչախումբը մասնակցել է տարբեր մրցույթների: «2000 թ.-ին Բրիտանիայում առաջին անգամ մասնակցել ենք մրցույթի, բայց որևէ հորիզոնականում չեն հայտնվել, բայց դա շատ օգտակար էր: Միայն մեր երգչախմբում կային հաշմանդամություն ունեցող երգիչներ, մեզ թվում էր, թե այսպիսով «Գրան պրին» ապահովված է: Իրականում այդպես չեղավ, բայց դա խթան դարձավ մեզ համար, որ պետք է «զարմացնենք» ոչ թե մեր սայլակներով ու խնդիրներով, այլ մեր երգեցողությամբ, նրանով, ինչը գնահատվում է երգչախմբային արվեստում: 2003 թ.-ին Նեապոլում անցկացված մրցույթում հինգերորդ տեղը զբաղեցրեցինք, նաև հատուկ մրցանակ ստացանք, Բրատիսլավայում կայացած հոգևոր երաժշտության միջազգային մրցույթի ժամանակ զբաղեցրել ենք երրորդ տեղը: Ամենամեծ ձեռքբերումները 2014 (Ռիգա) և 2016 (Սոչի) թթ. երգչախմբերի օլիմպիական խաղերում են, որտեղ ամբողջ աշխարհից հավաքվում են երգչախմբեր, բավականին մեծ է մրցակցությունը: Մեր երգչախումբը երկու անգամ էլ ստացավ արծաթե մեդալ, ինչը բավականին լուրջ հաջողություն է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ մեր երգիչների մեծ մասը նստած է երգում, ինչն ավելի բարդ է»,-ասում է երգչախմբի տնօրենը` տեղեկացնելով, որ տասը տարուց ավելի է, ինչ «Փարոսի» խմբավարը Րաֆֆի Միքայել յանն է:

Երգչախումբ «պահելը» բավականին բարդ գործ է: Ստեղծագործական հարցերին ավելանում և անբաժան մաս է կազմում նաև ֆինանսականը: Ալավերդյանը նշում է, որ հատկապես արտասահմանյան այցերի, մրցույթներին մասնակցելու ժամանակ մշտապես եղել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների աջակցությունը: «Ամենամեծ ծախսերը կապված են ավիատոմսերի հետ, փոքր ծախսերը հոգալու տարբերակներ գտնում ենք: «Ունիսոն» ՀԿ-ի և երգչախմբի մշտական աջակիցը Կալիֆորնիայի «Փարոս» հիմնադրամն է: Ամենակարևորը՝ նա մեզ տրամադրել է տարածք, որտեղ գործունեություն է ծավալում մեր կազմակերպությունը, իսկ երգչախումբը կանոնավոր փորձեր է կատարում, ամեն ինչ հարմար է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: 2011 թ.-ից «Վիվա-ՄՏՍ» ընկերությունը մեր գլխավոր գործընկերն է:

Դա թույլ է տալիս, որ երգչախմբի անդամները նաև որոշակի նյութական ստիմուլ ստանան և իրենց ավելի ապահով զգան, իսկ կազմն ավելի կայուն լինի: Մեր այն երգիչների համար, որոնք չունեն այլ աշխատանք, երգչախմբում լինելը շատ մեծ հնարավորություն է տանից դուրս գալու, շփվելու, բեմ դուրս գալու, իրենց ստեղծագործական աճը ցույց տալու համար: Իհարկե, ընտանիքի կարիքները հոգալու համար պետք է ամեն դեպքում ունենալ այլ աշխատանք: Շատերն, ի դեպ, երգչախմբում երգելով գտան աշխատանք, ուրախությամբ նշեմ, որ չնայած դրանք ավելի բարձր վարձատրվող են, բայց երգիչները չեն լքում մեր երգչախումբը, կորիզը պահպանվում է: Երգելը գերագույն հաճույք է, արտասահմանյան այցերը յուրահատուկ կարևորություն ունեն, քանի որ օտար երկրում ցույց ես տալիս քո երկրի մշակույթը, հանդիպումներ են լինում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և այլն, սա ինքնադրսևորվելու լավ տարբերակ է»,-ասում է նա:

Երկու տարուց ավելի` կորոնավիրուսային համավարակով և 44-օրյա պատերազմով պայմանավորված, «Փարոսը» մենահամերգներով հանդես չի եկել, որոշել են «ուղղել» այդ սխալը, և մարտի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կայացավ երկար սպասված մենահամերգը: Ծրագրում ընդգրկել էին բազմաթիվ սիրված երգեր, ինչպես նաև նոր երգերի պրեմիերաներ, մասնավորաբար, կայացավ գերմանահայ կոմպոզիտոր Նարինե Խաչատրյանի «Praise to God» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''