Քննարկման առարկան Արցախի առաջ ծառացած հրատապ խնդիրներն էին. Թագուհի Թովմասյան
BLOGԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել՝
Մարտի 22-ին պաշտոնական այցով ժամանել եմ Արցախ։ Այսօր իմ գլխավորած պատվիրակության հետ հանդիպել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyanին։
Քննարկման առարկան Արցախի առաջ ծառացած հրատապ խնդիրներն էին և դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը: Ինչպես իր խոսքում նշեց նախագահը, իսկապես դժվար ժամանակներ ենք ապրում, և այս բարդ աշխարհաքաղաքական իրականության մեջ Արցախի առաջնային խնդիրը անվտանգությունն ու հայկական մնալն է։
Մարտի 8-ից արցախցիները զրկված են գազից, նախագահի հետ քննարկեցինք նաև խնդրի լուծման տարբերակները և հնարավոր էներգակիր այլընտրանքները։
Երկրի ղեկավարը իր երախտագիտությունն հայտնեց՝ Արցախի ու արցախահայության խնդիրները մշտապես բարձրաձայնելու և հետևողականորեն դրանք ուշադրության կենտրոնում պահելու համար՝ խորհրդանշական համարելով, որ պատերազմից անմիջապես հետո էլ Հայաստանից ժամանած առաջին պատգամավորն էի, որին այն օրերին այս նույն աշխատասենյակում ընդունեց։ Երկուստեք կարևորեցինք մեկ միասնական գաղափարի շուրջ միավորվելն ու խորհդարանական քաղաքական ուժերի հետ համատեղ աշխատանքը։
Արայիկ Հարությունյանին վստահեցրի, որ ինչպես նշել եմ իմ գործունեության առաջին օրվանից, ես Խորհրդարանում Արցախի ձայնն եմ և շարունակելու եմ մշտապես բարձրացնել Արցախ աշխարհի խնդիրներն ոչ միայն Հայաստանի խորհրդարանում, այլ նաև միջագային բոլոր իրավասու կառույցների համար։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



