Արցախում այլևս գազ չի լինի նախկինի նման. Նաիրի Հոխիկյան
BLOGՆաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախում այլևս գազ չի լինի նախկինի նման։ Սա մենք պետք է գիտակցենք, հաշվի առնենք ու անենք մեր հաշվարկները։
Ադրբեջանը արդեն առաջ է քաշում իր պնդումը, թե Արցախ բնական գազ կարող է մտնել միայն իր կողմից։ Սա մի պլանավորում էր, որով թշնամին ձգտում է իր կամայականությանը ենթարկել ամբողջ Արցախը։ Տեղի հայկական իշխանությունն, իհարկե, դիմադրում է թշնամուն, բայց պետք է իմանանք, որ այս սցենարը Ադրբեջանը հաշվարկել էր դեռևս 2021-ի սկզբին, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ, առանց մեկ կրակոցի, պատերազմից 4-5 ամիս անց տիրացավ Իսայի աղբյուրի հարակից տարածքին։
Հենց այնտեղով է անցնում Արցախ մտնող մայր գազատարը, և այդ տարածքը պատերազմից հետո Ադրբեջանին հենց այնպես հանձնել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Անուն տվեք այս արարքին։
Էլի փաստեր կներկայացնեմ, որ համոզվեք, թե հայ ազգին ու հայկական պետությանը ինչ թշնամի ունենք։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



