Չնայած վեճի մասին քննարկումներին՝ Իննա Խոջամիրյանը ներկա է եղել Հասմիկ Խոջյանի հարսանիքին. դերասանուհու գրառումը
LIFEԵրեկ կայացել է դերասանուհի Հասմիկ Խոջյանի հարսանիքը, որին ներկա էր նաև դերասանուհի Իննա Խոջամիրյանը: Հասմիկն ու Իննան ծանեոթացել են «Էլենի օրագիրը» հեեռուստասերիալի ժամանակ և շատ մտերիմ էին, նույնիսկ միասին մեկնել էին Դուբայ՝ հանգստանալու, սակայն հիմա նախկինի պես չեն շփվում:
Իննան հրավիրված չէր եղել Հասմիկի նշանդրեքին, ինչից հետո խոսակցություններ տարածվեցին, որ նրանք վիճել են: Հասմիկը, խոսելով իր հյուրերի կազմի մասին, ասել էր, որ ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ:
Իննան էլ, ամռանը հյուրընկալվելով Tert.am Life-ի LIFEROOM -ին, ասել էր, իրենց միջև ոչինչ չի եղել, պարզապես շփումը նախկինի պես ինտենսիվ չէ:
Դերասանուհիների վեճի մասին խոսակցությունները կրկին թեժացան Հասմիկի նախահարսանեկան խնջույքից հետո, որին ներկա էին Մարինակա Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյանը, բայց ոչ Իննան:
Ավելին՝ այստեղ