Թուրքիան Ռուսաստանի համար ստեղծում է «Հայկական ճակատ»
INTERNATIONAL NEWSՏագնապալի լուրեր են գալիս այս պահին Հայաստանից և Արցախից։ Այս մասին գրում է wargonzo նախագիծն իր տելեգրամյան ալիքում։
Նախագծի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակում հայտարարվել է թիվ մեկ տագնապ, իսկ կամավորներն արդեն զանգվածաբար սկսել են շարժվել դեպի Խրամորթ գյուղ:
«Այն ընթացքում, երբ Ռուսաստանի ուշադրությունն ու հիմնական ուժերն ուղղված են Ուկրաինայի կողմ, նրա հարավային սահմաններին,Ադրբեջանը թուրքական լավագույն ավանդույթներով պատրաստվում է թիկունքից հարված հասցնել ։
Սահմանազատման գծի մոտ գտնվող բնակավայրեր ադրբեջանցիները զինտեխնիկա են մոտեցրել և պարբերաբար գնդակոծում են հայկական կողմի գյուղերը։ Գնդակոծվող բնակավայրերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվել է բնակչության մասնակի տարհանում և տեղակայվել են լրացուցիչ դիրքեր:
Բանակցություններից հետո կողմերը պայմանավորվեցին հեռանալ, բայց հենց ռուս խաղաղապահները կատարեցին պայմանավորվածությունները, ադրբեջանցի զինվորականներն առաջ գնացին և ռազմավարական բարձունքներ գրավեցին Ասկերանի շրջանում։
Սադրանքը հետեւում է սադրանքին։ Օգտվելով այն հանգամանքից, որ իրենց կողմից վերահսկվող տարածքով գազատար է անցնում, ադրբեջանցիները պարբերաբար անջատում են գազը։ Հայկական գյուղերում մարդիկ վառելափայտով են տաքանում, իսկ քաղաքներում էլեկտրականությունից են օգտվում՝ ստեղծելով էլեկտրացանցերի գերբեռնվածություն եւ անջատումներ։
Միեւնույն ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ներում սկսվել է եւ արդեն ընթանում է ռուսական խաղաղապահ զորակազմի վարկաբեկման արշավը' ի դեմս ՌԽԿ-ի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի»,- հայտնում է նախագիծը:
Wargonzo-ի տեղեկություններով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքու են ժամանել զենքով բեռնված բեռնատար ինքնաթիռներ։ «Ադրբեջանական բանակը պատրաստվում է Նախիջևանի կողմից մտնել Սյունիքի և Արարատի մարզեր։
Ընթացիկ էսկալացիայի կապակցությամբ հայկական զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստականության վիճակի»,-նշում է Wargonzo-ն: