Զելենսկին անձամբ ցանկանում է, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել շփումները Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ և կազմակերպել նրանց հանդիպումը, հայտնում է CNN Turk-ը։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Թուրքիայի ղեկավարը լրագրողներին ասել է, որ Թուրքիայի նպատակը «երկու առաջնորդներին ի մի բերելն է»։
«Զելենսկին անձամբ ցանկանում է, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը։ Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի անկախությունը պետք է մնա առաջնահերթություն։ Նրա խոսքով՝ Թուրքիան «զգույշ լավատեսությամբ» է ընդունում Կիեւի եւ Մոսկվայի բանակցությունները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



