Կիմ Չեն Ընը գոհ է. Հս. Կորեան հրապարակել է իր ամենամեծ միջմայրցամաքայաին բալիստիկ հրթիռի արձակման լուսանկարները
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան հրապարակել է առայսօր իր ամենամեծ միջմայրցամաքայաին բալիստիկ հրթիռի (ICBM) արձակման լուսանկարները, որոնցից դատելով՝ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը բավականին գոհ է:
Daily Mail-ը նկատում է, որ լուսանկարներում Կիմ Չեն Ընը ժպտում և ծափահարում է՝ հետևելով Hwasong-17-ի հաջող ընթացքին: Հրթիռն այնպես է արձակվել, որպեսզի ոչ մի դեպքում չընկնի հարևանների տարածքային ջրերը:
Նշվում է, որ սա Հյուսիսային Կորեայի կողմից 2017-ից ի վեր ICBM-ի առաջին արձակումն էր:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրթիռը 67 րոպե տևած թռիչքի ընթացքում հասել է առավելագույն 6,248 կմ բարձրության և անցել 1,090 կմ տարածություն, ապա ընկել ջուրը:







1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



