Արցախում կա ևս երկու զոհ
SOCIETYՄեր տեղեկություններով՝ Արցախում կա ևս երկու զոհ։ Քարագլուխ բարձունքի համար թեժ մարտեր են ընթանում. հայկական կողմն ունի արդեն 4 զոհ։ Զոհվածները Ստեփանակերտ քաղաքից են, պայմանագրային զինծառայողներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:
Աղբյուրը՝ Hraparak.am
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



