Մյանմայի հյուսիսում սողանքը շուրջ 50 մարդու կյանք է խլել
SOCIETYՄյանմայի հյուսիսային Կաչին նահանգում նեֆրիտի արդյունահանման հանքահորում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք սկսել ենք փրկարարական աշխատանքներն այս առավոտ, հայտնաբերվել է զոհվածներից 5-ի դին»,- լրագրողներին հայտնել են տեղական իշխանությունները:
Մյանմայի ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ շուրջ 50 մարդ համարվում է անհայտ կորած:
2015 թվականի նոյեմբերին նույն շրջանում տեղի էր ունեցել մեկ այլ սողանք, որը խլել էր 115 մարդու կյանք:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Մյանմայի հյուսիսում է նեֆրիտի համաշխարհային պաշարների 90 տոկոսը, որն առանձնանում է իր բարձր որակով:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



