Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Բժշկի պատրաստած լարանները զինվորների կյանքեր են փրկել. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Էդգար Նավասարդյանը բժիշկ-ստոմատոլոգ է: Ինչպես յուրաքանչյուր բժիշկ, նա ևս տիրապետում է առաջին բուժօգնություն ցուցաբերելու նրբություններին, բոլոր բժիշկները վերապատրաստում են անցնում` անկախ նեղ մասնագիտացումից: «Պատերազմն սկսվելուց երեք օր անց միտք առաջացավ լարան (ժգուտ) ստեղծելու: Ինքս առաջնագծում եմ ծառայել և լավ եմ պատկերացնում, թե ինչ նշանակություն կարող է ունենալ ժգուտի և մարտենսի վիրակապի առկայությունը: Դրանք կյանք են փրկում:No description available.

Ի տարբերություն հասարակ լարանի, իմ պատրաստածը թույլ է տալիս միաժամանակ ֆիքսել մեկ կամ երկու վերջույթ: Օրինակ` երբ արկը պայթում է, պարտադիր չէ, որ մարդու զարկերակը վնասված լինի, հնարավոր է՝ ուղղակի բաց կոտրվածք ունենա: Գուցե նրան տեղափոխելու ժամանակ զարկերակը վնասվի, և նա արյունահոսությունից մահանա: Իմ պատրաստած ժգուտը շատ երկար է, այն կարող է օգտագործվել և՛ որպես մարտենսի վիրակապ, և՛ որպես լարան: Այն ֆիքսում է վերջույթները ցանկացած տեղից ու ցանկացած ձևով, կարող է դրանք ֆիքսել պատգարակին, որպեսզի ապահով լինի, երբ մարդուն, օրինակ` իջեցնում են լեռներից: Այն ստանդարտ ժգուտից 3-4 անգամ ավելի երկար է: Մեկ ժգուտը կարելի է ցանկության դեպքում կտրել և դրանից ստանալ 2-3 հատ: Բացի դրանից, ավելի ճկվող է: Կարելի է ասել, որ գործ ունենք բազմաֆունկցիոնալ ժգուտի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էդգարը` հավելելով, որ որպես հումք օգտագործվում է հեծանիվների ներքին դողը, այսպես կոչված, «կամերը»:

No description available.

Ժգուտի պատրաստումից հետո սկսել են այն ուղարկել առաջնագիծ, այս հարցում Էդգարին օգնել են ընկերները, քանի որ մեկ մարդը նման մեծածավալ աշխատանք կատարել, այն կյանքի կոչել չէր կարող անգամ ֆիզիկապես: «Շտաբը եղել է մեր բնակարանը, այն պատրաստել ենք մեր բնակարանում: Մեկը կտրում էր, մյուսը՝ լվանում, մեկ ուրիշը՝ փաթաթում, և այսպես շարունակ: Մենք թիմ էինք, որը կազմված էր իմ բժիշկ և հեծանվորդ ընկերներից: Այս աշխատանքը միայնակ անելն անհնար է: Հետո ժգուտներն «ուղևորվում էին» Արցախ` կամավորների, հրամանատարների, տարբեր տեսակի կազմակերպությունների միջոցով»,-նշում է զրուցակիցս:

No description available.

Էդգարի խոսքերով, այսօրվա դրությամբ արդեն 14000 ժգուտ ուղարկվել է առաջնագիծ: «Պատերազմի փաստացի ավարտից հետո մեկ օր անգամ չենք դադարել հենակետերին ժգուտ մատակարարելու գործը: Ճշտում ենք թիրախային կետերը, այն հատուկ փաթեթավորմամբ և ուղեցույցով ուղարկում: Գոնե ամեն հենակետում տասը ժգուտ պետք է լինի: Այսօր արդեն դրանք հատուկ փաթեթավորում ունեն, իրենց համար նախատեսված տարաների մեջ են պահվում, կարելի է դրանք պահել տասնյակ տարիներ»,-ասում է նա:No description available.

No description available.

Պատերազմի օրերին արձագանքներ շատ են եղել ռազմական բժիշկներից, զինվորական հոսպիտալներից: «Մենք նաև «ժգուտիկներ» էինք պատրաստում, որոնք դաշտային հոսպիտալներում օգտագործում էին զարկերակային կամ երակային ներարկման համար: Լարանի բոլոր փորձարկումներն արել եմ իմ մարմնի վրա, կապել եմ, հասկացել, որ արդյունավետ է, ընթացքում խորհրդակցել եմ բժիշկների հետ»,-նշում է բժիշկը: Բայց տղաներին միայն լարան ուղարկելով չի սահմանափակվում Էդգարը. պատերազմի օրերին հեռադիտակներ և ռացիաներ ևս ուղարկվել են առաջնագիծ: Գործընթացը չի դադարել նաև պատերազմի ավարտից հետո: «Յուղաներկով նկարում եմ, կտավները վաճառվում են, գրեթե ողջ գումարն ուղղում եմ հեռադիտակների ձեռքբերմանը: Արդեն 79 հեռադիտակ ուղարկվել է: Սրան զուգահեռ՝ ուղարկել ենք տաք գուլպաներ և գլխարկներ, վերմակներ, անջրաթափանց հագուստ, բինտեր ու ցավազրկող դեղեր և այլն: Կապի մեջ ենք բոլորի հետ, քանի որ մեր ֆինանսական միջոցները շատ չեն, ուստի կապը պահելով՝ պարզում ենք, թե ինչի անհրաժեշտություն կա, և կոնկրետ դա ուղարկում»,-ասում է զրուցակիցս:No description available.No description available.

Իսկ կատարված կարևոր «աշխատանքի» արդյունքն, իհարկե, տղաների փրկված կյանքերն են: «Շատ տղաներ են փրկվել, խոսք ու զրույցի ընթացքում պարզել ենք, որ հենց մեր պատրաստած ժգուտն է իրենց կյանքը փրկել: Մեկը պատմում էր` արկը պայթեց, զգացի, որ ձեռքս տաք ու թաց է, տղաներից մեկն ասաց՝ ոտքիդ նայի, տեսանք՝ արյունը հոսում է, ժգուտը կապեցինք, արյունը դադարեց, փրկվեցի: Ինքը ոտնակով էր քայլում: Պատմում էին, որ Արցախում դեպքեր են եղել, որ մեկի ոտքը, մյուսի ձեռքը կտրվել է, բայց ժգուտը փրկել է իրենց կյանքը: Կարևորը դա է: Մարդիկ ապրում են, ստեղծագործում, աշխատում, երեխաներ ունենում, մեր երկրին օգուտ տալիս, անդամահատված ձեռքը կամ ոտքը խոչընդոտ չէ նրանց համար»,-եզրափակում է Էդգարը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''