«Հրապարակ». Ինչքա՞ն է շարունակվելու այս վիճակը
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին զոհեր ունենք Արցախում՝ թշնամին ԱԹՍ է սկսել կիրառել։ Փառուխ գյուղում ադրբեջանցիներն են հաստատվել, փորձում են գրավել ստրատեգիական Քարագլուխ բարձունքը։ Ռուս խաղաղապահներն անզոր են կամ չեն ուզում հակահարված տալ ադրբեջանցիներին։ Երեկ Ստեփանակերտի հրապարակում՝ նախագահական նստավայրի դիմաց, տասնյակ քաղաքացիներ էին հավաքվել, պարզաբանումներ էին պահանջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից։
Ավելի ուշ մարդկանց հետ զրուցելու իջավ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչքան է շարունակվելու այս վիճակը, եւ ինչ է սպասվում իրենց ապագայում։ Կտոր-կտոր հանձնվող հողը, ամեն օր մեկ-երկու զոհն արնաքամ են անում Արցախը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



