Պուտինը ստորագրել է Ուկրաինայում գործողության մասնակիցների համար կարգավիճակի մասին օրենք
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը մարտական վետերանի կարգավիճակ է շնորհում Ուկրաինայում և Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասնակիցներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրենքը սահմանում է զինվորական անձնակազմի, ինչպես նաև այն իրավապահ և անվտանգության մարմինների աշխատակիցների համար վետերանի և ռազմական գործողությունների հաշմանդամի կարգավիճակ, ովքեր առաջադրանքներ են կատարում Ուկրաինայի, Դոնեցկի և Լուգանսկի տարածքում:
Օրինագծի ֆինանսատնտեսական հիմնավորման մեջ նշվում է, որ նախաձեռնության իրականացումը կպահանջի լրացուցիչ ֆինանսավորում դաշնային բյուջեից, որը, ըստ պաշտպանության նախարարության նախնական գնահատականների՝ 2022 թվականին կկազմի մոտ 5 մլրդ ռուբլի։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



