Մահացել է Foo Fighters ռոք խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսը
CULTUREՄահացել է ամերիկյան Foo Fighters ռոք խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսը։ Երաժիշտը 50 տարեկան էր։ Այս մասին հաղորդվում է խմբի թվիթերյան միկրոբլոգում։
«Foo Fighters-ի ընտանիքը ցնցված է մեր սիրելի Թեյլոր Հոքինսի ողբերգական և վաղաժամ մահով։ Նրա երաժշտական ոգին ու վարակիչ ծիծաղը կապրեն մեզ հետ հավերժ։ Մեր սրտերը նրա կնոջ, երեխաների և ընտանիքի հետ են», - ասված է հաղորդագրության մեջ:
Երաժշտի մահվան պատճառները չեն հաղորդվում։ Հայտնի է, որ վերջին ամիսներին խումբը շրջագայում էր Հարավային Ամերիկայում։
Թեյլոր Հոքինսը ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերթ քաղաքում։ Իր երաժշտական կարիերան նա սկել է Sylvia խմբում, իսկ 1997 թվականին միացել է Foo Fighters-ին՝ դառնալով խմբի ամենաճանաչված անդամներից մեկը։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
5
Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterpri...



