Նախնական ընդհանուր արդյունքներով Վեդիում հաղթանակ է տարել ՔՊ–ն
POLITICSԸստ նախնական ընդհանուր արդյունքների՝ Վեդի խոշորացված համայնքում հաղթանակ է տարել ՔՊ կուսակցությունը. ՔՊ-5971 ձայն, «Իմ հզոր համայնք» -4812 ձայն։
Նշենք, որ Արարատի մարզի Վեդի համայնքում մարտի 27-ին կայացած տեղական ինքնակառավարման համամասնական ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 37 հազար 15 քաղաքացիներից 23 հազար 378-ը կամ 63,16%-ը։
Հիշեցնենք, որ ընտրություններին առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ ՔՊ–ն գլխավորում է Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության առաջին համարը Սպարտակ Թարթիկյանն է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



