Եթե խաղաղություն չցանկանայինք, վաղը Ղրիմում կլինեինք. Զելենսկի
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի շահագրգռվածության մասին ենթադրությունները։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ երկրի ղեկավարի հարցազրույցին հղումով։
«Խաղաղություն ենք ցանկանում, եթե չցանկանայինք, վաղը Ղրիմում կլինեինք. պատերազմ, առաջ ենք գնում, ուռա՜, վազեցինք: Բայց ոչ մի «ուռա» էլ չկա… Ռուսաստանն ասում է, որ փաստաթղթում գրել ենք, որ Ղրիմը ռազմական ճանապարհով չենք վերցնելու։ Այո, մենք այն ռազմական ճանապարհով չենք վերցնելու... Մարդկանց ենք խղճում։ Մեր մարդկանց ենք խղճում, որովհետև մարդիկ կգնան այնտեղ և կզոհվեն»,- ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Ղրիմի ու Դոնբասի հարցերը պետք է քննարկվեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտից հետո։ Նա նաև խոստացել էր հանրաքվեի դնել բանակցությունների բոլոր փոխզիջումային լուծումները։