Դերասանուհի Անաիս Սարդարյանի հեքիաթային լուսանկարը նորածին փոքրիկի հետ
LIFEPast.am-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայ հայտնիների աշխատանքային գործունեությունը և անձնական կյանքը՝ հետևելով նրանց սոցիալական հարթակներում:
Այս անգամ որոշել ենք փոքրիկ անդրադարձ կատարել դերասանուհի Անաիս Սարդարյանին՝ այն եզակի հայտնիներից մեկին, ով խնամքով թաքցնում է իր անձնական կյանքը օտար աչքից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Անաիս Սարդարյանի ինստագրամյան վերջին հրապարակումը դստեր հետ:
Հարկ ենք համարում նշել, որ դերասանուհին առաջին անգամ է հանրությանը ցուցադրում փոքրիկին: Լուսանկարին կից Անաիսը գրել է. «Բարև բոլորին
Ես Լուսեն եմ
Աստված ինձ ուղարկել է, որ մամայիս կյանքում Լույս լինի միշտ»
#Լուսելույսբալա
Հիշեցնենք, որ փոքրիկ Լուսեն դերասանուհու երկրորդ բալիկն է, իսկ առաջնեկը տղա է, ում անվանակոչել էր Մոնթե:
Ավելացնենք նաև, որ դերասանուհին ակտիվ մասնակցություն է ունենում բարեկգործական միջոցառումներին: 44-օրյա պատերազմի օրերին նա բավականին մեծ և ծավալուն բարգործական աշխատանքներ կատարեց զոհված զինվորների հարզատների և Արցախից տեղահանվածների համար: