Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


«Զգեստս այնքան ծանր էր, որ տեղից բարձարացնել չէին կարողանում»․ Հասմիկ Խոջյանը՝ իր երազանքի հարսանիքի, խնջույքի ժամանակ սանրվածքը փոխելու և մեղրամսի մասին

LIFE

Օրեր առաջ կայացավ դերասանուհի Հասմիկ Խոջյանի հարսանիքը, որից հետո նա և սիրելին մեկնել են մեղրամսի` Շրի Լանկա։ Այսօր էլ Հասմիկը տոնում է իր 27-ամյակը։ Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է մեղրամսի վայրի ընտրության, իր երազանքի հարսանիքը կազմակերպելու և համատեղ կյանքի առաջին փուլի մասին։

Հասմիկի խոսքով՝ կազմակերպել է իր երազանքի հարսանիքը․ «Տեսակով այնպիսին եմ, որ եթե մի բան  անում եմ, պիտի լավ անեմ։ Կիսատ-պռատ, թերի բաներ չեմ սիրում։ Հարսանիքը կյանքում մեկ անգամ է լինում, պետք է կազմակերպեի այնպես, ինչպես երազում էի։ Օրս այնքան հագեցած էր ու ինձ համար այնքան հավես անցավ, ու երազում եմ նորից կրկնվեր․ ոչ մի դրվագ չէի ուզի փոխել։ Իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր»։

Հասմիկի խոսքով՝ իր երազանքի օրվան պատրաստվելուն երկար ժամաանկ չի տրամադրել։ «Իրականում ես այնքան երկար չեմ պատրաստվել, որքան թվում էր։ Վաղուց էինք որոշել հարսանիքի օրը, բայց անընդհատ ձգձգում էի նախապատրաստական աշխատանքները։ Մայրիկս առողջական խնդիրներ ուներ, մինչև իր վիրահատությունը նորմալ չանցավ, չանդրադարձա հարսանիքի թեմային։ Մի 2 ամիս եմ ունեցել պատրաստվելու համար։ Նախ  ընտրեցի թեման, ապա դրա շուրջ հավաքեցի բոլոր դետալները։ Ստացանք հենց իմ ուզած թեման՝ տիեզերքը»,- ասաց նա։

Դերասանուհին օրվա ընթացքում փոխել էր ոչ միայն զգեստը, այլև սանրվածքը։ Վստահեցնում է՝ դա իրենից շատ ժամանակ չէր խլել։ «Սանրվածքի հարցում չէի կողմնորոշվում՝ որն ընտրել։ Վարսահարդարս առաջարկեց երկու սանրվածք անենք ու փոփոխության համար ուզեց 15 րոպե։ Հասկացա, որ երազանքս լիարժեք իրականացնելու համար կարելի է տրամադրել 15 րոպե։ Հագուստս ևս 2-ն էր, քանի որ միշտ երազել եմ եկեղեցի մտնել մեծ փեշով ու քողով զգեստով։ Ռեստորանում շատ ավելի հարմար է, երբ զգեստդ թեթև է լինում։ Իմ առաջին զգեստը բավականին ծանր էր, այնքան, որ երբ սրահից բերեցինք տուն, դժվարությամբ էին տեղից բարձրացնում։ Բոլորն ասում էին՝ ինչպես ես հագնելու, բայց կարողացա հագնել ու լավ էր»,- պատմեց դերասանուհին։

 

Հասմիկի հարսանեկան 2 կերպարն իրարից կտրուկ տարբերվում էին, հենց սա էլ եղել է դերասանուհու նպատակը․ «Ինձ համար երկուսն էլ լիարժեք էին՝ առաջինը՝ որպես դասական, երկրորդը՝ ավելի թեթև»։

Հասմիկը երջանիկ է նոր կարգավիճակում։ Նորապսակ զույգերին հաճախ վախեցնում են կենցաղային խնդիրներով, բայց դերասանուհին լավ է տրամադրված․ «Եթե 2 մարդ իրար սիրում են, որևէ բարդ բան չկա միասին ապրելու մեջ, փոխվում է միայն մեկ բան՝ կենցաղը։ Համաձայն եմ, որ կենցաղը շատ բարդ է, բայց եթե կա սեր, ամենաբարդ բանն էլ կհաղթահարվի։ Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում։ Դեռ նոր է ամեն ինչ, հուսով եմ՝ այդպես կլինի»։

 

Սիրելիի հետ ամուսնական կյանքի մեկնարկը սկսվեց Շրի Լանկայում։ «Մեղրամսի վայրի ընտրությանը չեմ մասնակցել։ Սա ամուսնուն ակնակնկալն էր ինձ։ Մեր համատեղ կյանքի առաջին անակնկալն է, որը մաքսիմալ վայելում եմ։ Ամեն բան այնպես է, ինչպես կլիներ, եթե ես կազմակերպած լինեի։ Չկա մի բան, որ մտածեմ՝ ես այլ կերպ կկազմակերպեի։ Իդեալական է, ուղղակի վայելում ենք մեր հանգիստը»,- ասաց դերասանուհին։

Ինչ վերաբերում է աշխատանքին՝ նա նշեց, որ ամուսնությունն այս առումով ոչինչ չի փոխի։ «Լավ ու հավես առաջարկի դեպքում կնկարահանվեմ, որովհետև դերասաննությունն իմ մասնագիտությունն է։ Որքան էլ ամեն ինչ իր տեղում լինի, միևնույն է, երջանկությունը լիարժեք դարձնելու համար պետք է ամեն ինչ համաչափ բաշխված լինի՝  ընտանիքը, աշխատանքը, ընկերները, հոբբիները։ Ինձ մոտ, կարծում եմ, կստացվի»,- եզրափակեց նա։

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris