Ինչի՞ կհանգեցնի աղ չօգտագործելը
LIFEՄարդկանց մեծ մասը մոռացել է աղի օգտակար հատկությունների մասին: Շատերդ լսած կլինեք նաև այն արտահայտությունը, որ աղը «սպիտակ մահ» է: Սակայն գոյություն ունեն մի շարք դեպքեր, երբ աղը կարող է դառնալ անփոխարինելի միջոց մի շարք հիվանդությունների բուժման համար:
1. Կան մի շարք հետազոտություններ, որոնք ապացուցում են այն փաստը, որ աղի պակասի պատճառով ստամոքսը վատ է աշխատում:
2. Աղը ունի սնուցող հատկություն: Այդ իսկ պատճառով էլ շատ մարդիկ սիրում են աղով լոգանք ընդունել:
3. Հարբուխի ժամանակ ևս աղը հրաշքներ է գործում:
4. Անոթային խնդիրներով տառապողների համար խորհուրդ է տրվում կիրառել աղով տաք վաննաներ:
5. Թոքերի բորբոքման կամ ուժեղ հազի դեպքում աղով կոմպրեսը դրեք մեջքի կամ ախտահարման օջախի շրջանում:
Past.am-ը հարկ է համարում հավելել նաև այն, որ աղի չարաշահումը հանգեցնում է առողջական խնդիրների: Աղի՝ ԱՀԿ-ի սահմանած օրական նորման՝ 5 գրամը, օրգանիզմը պետք է անպայման ստանա։
Ինչի՞ կարող է հանգեցնել աղ չօգտագործելը.
- դեպրեսիվ վիճակի զարգացում,
- մարսողական համակարգի վատ աշխատանք,
- սրտանոթային պաթոլոգիաների առաջացում,
- նյարդային բջիջների գործունեության խախտում,
- ինսուլին հորմոնի սինթեզի նվազում,
- ինչպես նաև մկանային սպազմ: