Ուկրաինացի պաշտոնյան հայտարարել է, թե Ռուսաստանը փորձում է սպանել Զելենսկուն
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, թե ռուսները «դեռ փորձում են սպանել Վլադիմիր Զելենսկուն»։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռուսները չորս անգամ կրակել են նախագահի աշխատակազմի մոտ։ Բացի այդ, նրանք ցանկանում են ռազմաքաղաքական բարձր ղեկավարությունից «հեռացնել» ինչ-որ մեկին, մասնավորապես՝ հենց Արեստովիչին։
«Ձեր հնազանդ ծառան, ի դեպ, առաջին հնգյակում է, սա օպերատիվ տվյալներից է: Քանի որ ընթանում է բանակցային գործընթաց, ապա հարվածել նախագահի աշխատակազմին, որտեղից ընթանում է այս գործընթացը տեսակապով, նշանակում է կտրել բանակցությունների քո բոլոր ուղիները: Իսկ եթե բանակցություններ չլինեն, սա բոլորովին այլ իրավիճակ է»,- ասել է Արեստովիչը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



