Բայդենը խոստացել է շարունակել զենքի մատակարարումն Ուկրաինային
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Կիևին զենք և պաշտպանիչ սարքավորումներ մատակարարել։ Նա այսպես է մեկնաբանել Ստամբուլում Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։
Նա ասել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ՝ ի դեմս Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի, սպասում է Ռուսաստանի հետագա քայլերին` Ուկրաինայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակում՝ միաժամանակ պահպանելով Մոսկվայի դեմ կոշտ պատժամիջոցների ռեժիմը։
«Մենք կշարունակենք Ուկրաինային տրամադրել իրեն պաշտպանելու միջոցներ և կշարունակենք ուշադիր հետևել, թե ինչ է տեղի ունենում», - հաստատել է Բայդենը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



