Բրիտանիան ձերբակալել է ռուս գործարարի զբոսանավը
INTERNATIONAL NEWSԲրիտանական իշխանությունները կալանել են Phi զբոսանավը, որը, ըստ նրանց, պատկանում է ռուս գործարարի։
Բրիտանիան չի նշել սեփականատիրոջ անունը՝ նշելով, որ սեփականատերը «միտումնավոր լավ թաքցրել է» այս տեղեկությունը։ Մարտի 13-ին բրիտանական իշխանությունները պարզել են Սենթ Քիթս և Նևիսից մի ընկերությունում գրանցված, սակայն Մալթայի դրոշի ներքո շարժվող 58,5 մետրանոց զբոսանավի տիրոջ անունը։
«Այսօր մենք առգրավեցինք 37 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ զբոսանավ և Ռուսաստանի հարստության խորհրդանիշը վերածեցինք Պուտինի և նրա ընկերների հստակ ու խիստ նախազգուշացման», - ասել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



