Բելառուսն արգելել է բրնձի, ալյուրի և մակարոնեղենի արտահանումը
ECONOMICSԲելառուսի կառավարությունը ժամանակավորապես արգելել է որոշակի տեսակի ապրանքների արտահանումը հանրապետությունից։ Այս մասին մարտի 28-ին հայտնել է երկրի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը։
Որոշումն արգելում է բրնձի, ձավարեղենի, ամբողջական ալյուրի, վերամշակված ձավարեղենի, մակարոնեղենի արտահանումը։ Նշվում է, որ քայլը ձեռնարկվել է պակասուրդի ստեղծումը կանխելու, ինչպես նաև Բելառուսի պարենային անվտանգությունը պահպանելու նպատակով։
Որոշումն ուժի մեջ կլինի երեք ամիս։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին Բելառուսը վեց ամսով երկարացրել է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկաձավարի, կորեկի, տրիտիկալեի և այլ հացահատիկային սերմերի արտահանման ժամանակավոր արգելքը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



