ՌԴ-ում դեպի հարավ թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ ապրիլի 7-ը
INTERNATIONAL NEWSԴեպի հարավ եւ Ռուսաստանի կենտրոնական մաս թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ ապրիլի 7-ը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսավիացիա»-ի հայտարարությանը։
«Մինչեւ 2022թ. ապրիլի 7-ի ժամը 03.45-ը (Մոսկվայի ժամանակով) երկարացվել են դեպի ռուսական հետեւյալ օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումները. Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ եւ Էլիստա»,- նշել են գերատեսչությունում։
«Ռոսավիացիա»-ում նշել են, որ ավիափոխադրումների համար բաց են մնում Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



