Մակրոնը մտադիր է նոր հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակնկալում է այս շաբաթ նոր հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին չորեքշաբթի Ելիսեյան պալատում Նախարարների խորհրդի նիստի հետո հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Աթալը:
«Նախագահ Պուտինը երեքշաբթի խոստացել է վերադառնալ նախագահ Մակրոնի հետ զրույցին՝ կարծիքներ փոխանակելու Մարիուպոլում տիրող իրավիճակի շուրջ։ Հավանական է, որ այս շաբաթ նոր խոսակցություն կկայանա Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների միջև»,- ասել է Աթալը:
Երկու առաջնորդների նախորդ հեռախոսազրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են, մասնավորապես, Մարիուպոլում տիրող իրավիճակը, տեղի էր ունեցել երեքշաբթի երեկոյան։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



