Ջոնսոնը բացատրել է, թե երբ Արևմուտքը կդադարեցնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական զորքերը դուրս չեն բերվել Ուկրաինայի տարածքից։ Նրա խոսքերը մեջբերում է Sky News-ը։
«Ես, իհարկե, չեմ կարծում, որ դուք կարող եք ակնկալել, որ «Մեծ յոթնյակը» կվերացնի պատժամիջոցները միայն Ուկրաինայում հրադադարի պատճառով»,- ասել է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանական հանձնաժողովի առջև:
Նրա խոսքով՝ նման որոշումը միայն օգուտ կտա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Մեծ Բրիտանիան պետք է սիստեմատիկ կերպով խստացնի պատժամիջոցները, քանի դեռ ռուսական զորքերը չեն լքել Ուկրաինան»,- հավելել է վարչապետը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



