Երևանի քաղաքապետը՝ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու մասին․ «Քննարկումներ եղել են»
POLITICS«Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում գուցե պարոն Ավինյանին կնշանակեմ փոխքաղաքապետի պաշտոնում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Քաղաքապետն անդրադարձել է նաև շրջանառվող լուրերին, թե Ավինյանն է կառավարում Երևանի քաղաքապետարանը։ Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ նորություններին և անձնական շփում Ավինյանի հետ ե՞րբ ք ունեցել, քաղաքապետը պատասխանեց.
«Պարոն Ավինյանի հետ անձնական շփում եղել է նախագահի երդմնակալության օրը: Շատ լավ հարաբերությունների մեջ ենք, գործընկերային: Երբ դեռ փոխվարչապետ էր, տարբեր քննարկումներ ենք ունեցել: Նմանատիպ լուրերին փորձում եմ ուշադրություն չդարձնել:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



