Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Ողբերգական քայլերթ. ինչպես սասանել երկրի հիմքերը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Չորս տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց «Իմ քայլը» շարժումը։ Քայլերթով անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով՝ նա իր մի քանի համախոհների հետ ապրիլի 13-ին հասավ մայրաքաղաքի Ազատության հրապարակ։ Հետո հաջորդեցին երթերը, հանրահավաքները և անհնազանդության այլ ակցիաներ, որոնք, ի վերջո, բերեցին նրան, որ իշխանափոխություն տեղի ունեցավ, ու Նիկոլը հայտնվեց վարչապետի աթոռի վրա, փաստ, որը ոչ ոք նույնիսկ մղձավանջային երազում չէր պատկերացնի։ Նախ՝ Փաշինյանի սկսած քայլերթով ու ակցիաներով նոր «քաղաքական մշակույթ» ներմուծվեց մեր հանրային դաշտ՝ բացառապես ատելության և թշնամանքի ճանապարհը։

Այդ օրերից սկսվեցին սև ժապավեններ կապելու, դագաղներ դնելու, մարդկանց վիրավորելու, սոցցանցերում հայհոյանքների տեղատարափի ու անընդունելի նման այլ դրսևորումները։ Ավելին, իշխանություն ձեռք գցելուց հետո էլ Փաշինյանը ոչ միայն քայլեր չձեռնարկեց թշնամանքի ու ատելության ալիքի առաջն առնելու համար, այլև շատ դեպքերում անձամբ ինքն էր յուղ լցնում կրակի վրա՝ արդարացնելով նմանատիպ երևույթները և նույնիսկ նախաձեռնող դառնում։ Եվ պատահական չէ, որ մինչև հիմա հանրային դաշտում և հատկապես սոցցանցերում հայհոյախոսությունն ու ատելությունը գերիշխում են։ Բայց ժամանակի հետ «Իմ քայլը» շարժման ռահվիրաների համար սկսեց գործել բումերանգի էֆեկտը, և նրանք ևս հայտնվել են մարդկանց ատելության հզոր ալիքի թիրախում, ընդ որում՝ հիմա ավելի մոլեգին, ավելի ուժգին, քան նույնիսկ «ատելի, մերժված նախկինների» հանդեպ էր։

Այդ նպատակով էլ իշխանությունները նախաձեռնեցին վիրավորանքի քրեականացումը։ 2018 թվականի մարտի 31-ից սկսյալ նաև քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների, հասարակության ծայրահեղ պառակտման գործընթացի հիմքը դրվեց։ Չէ, մենք, անշուշտ, այն կարծիքին չենք, որ նախկինում պառակտվածություն կամ հայհոյախոսություն չի եղել, որ մեր հասարակությունը միշտ Աստվածաշնչյան պատգամով է առաջնորդվել, միմյանց հանդեպ թշնամանք չենք ունեցել: Այդպես չէ: Սակայն Փաշինյանի ջանքերով այդ բոլոր բացասական երևույթներն սկսեցին զանգվածային, համատարած բնույթ կրել: Փաշինյանի սկսած շարժման արդյունքում հանրային օրակարգը լցվեց անիմաստ ուղիղ եթերներով, «դմփ-դմփ-հու»-ներով, պոպուլիզմով, փոխադարձ մեղադրանքներով ու դատարկ խոսակցություններով ու, ինչպես ժամանակը ցույց տվեց, անհավանական քանակի ստերով ու կեղծիքներով, իսկ իրական փոփոխություններ խոստացող գործնական և տեսանելի նախաձեռնությունները լուսանցք մղվեցին։ Բացի դրանից, գործի դրվեցին մարդկանց մանիպուլացնելու տարբեր մեթոդներ, որի արդյունքում Փաշինյանից կերտվեց «փրկչի» ու «հերոսի» կերպար։

Այստեղ, իհարկե, անկարևոր չէ նշել, որ այս ամբողջի սերմերը նույն Փաշինյանի ու նրա թիկունքին կանգնած արտաքին և ներքին ուժերի ձեռամբ ցանվել էին տարիներ շարունակ, իսկ վերջնակետը դարձավ 2018 թվականի մարտի 31-ից սկսված ու հարցականներով լեցուն գործընթացը: Այսօր էլ դեռ ամենակարևոր հարցը մնում է այն, թե ինչպե՞ս ստացվեց, որ Գյումրիից մի քանի հոգով քայլերթ սկսած Փաշինյանը կայծակնային հաջողություն ունեցավ՝ մի քանի օրվա ընթացքում հանրային մեծ աջակցություն ձեռք բերելով։ Հասկանում ենք, անկասկած այդ ժամանակ բավական «նպաստավոր» պայմաններ կային, քանի որ հանրության շրջանում համընդհանուր բողոք և արդարացի դժգոհություն կար առկա վիճակից։ Եվ զայրացած, հիասթափված մարդիկ գնացին Փաշինյանի շարժման հետևից՝ հավատալով, որ իրոք գալու է փոփոխությունների, դրականի ժամանակը։ Արդյունքում հանրության մեծամասնությունը սկսեց առաջնորդվել ոչ թե ռացիոնալ մտածողությամբ, այլ էմոցիաների ալիքին համընթաց։ Մեծամասնությունը, բնականաբար, պատկերացում անգամ չէր կարող ունենալ, թե ինչ է լինելու հետագայում, ինչպես է Փաշինյանը երկիրը կապիտուլ յացիայի ենթարկելու և անդունդի եզրին հասցնելու։

Պատկերացում չունեին, որ Փաշինյանի օրոք իրենց ապահովությունն ու անվտանգությունը դրվելու է հարցականի տակ, որ կորցնելու ենք Արցախի 75 տոկոսը, որ այսքան զոհ ենք ունենալու։ Մեծ մասն այսօր ափսոսում է, զղջում է իր դյուրահավատության համար, նրա համար, որ ժամանակին չեն լսել Նիկոլին ճանաչողներին: Բայց, հանուն արդարության պետք է նշել, որ մինչև հիմա էլ մարդիկ կան, որոնք փայփայում են Փաշինյանի իշխանությանը, թեպետ, ակնհայտ է, որ նրանց մեջ քիչ չեն նրանք, որոնք պարզապես չեն ուզում ընդունել սեփական սխալը ու արդյունքում շարունակում են նորանոր սխալներ անել:

Այնինչ, հազիվ թե որևէ մեկի համար պարզ չէ, որ 4 տարի առաջվա մի քանի հոգանոց քայլերթն, ի վերջո, երկիրը կործանման եզրին հասցրեց, ավիրեց երկրի հիմքերը բոլոր առումներով, ինչպես «ճանապարհ փակելու» միջոցով իշխանության գալով՝ Փաշինյանը որոշ ժամանակ անց փակեց նաև երկրի ապագան։ Ինչ վերաբերում է հարցականներին ու պատճառներին, մենք խոսեցինք միայն արտաքին շերտի մասին: Դեռևս հույս կա, որ ժամանակի ընթացքում, ի վերջո, ավելի ու ավելի պարզ կդառնա, թե ինչպես անհավանականը դարձավ հնարավոր, այսինքն՝ թե ինչպես Նիկոլին հաջողվեց դառնալ մեր երկրի ղեկավար՝ ողբերգական ընթացքի հիմքը դնելով հենց այն քայլերթով, որի չորրորդ տարելիցն է այսօր:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield