Կիևի ռեժիմը օգտագործում է հանրային պաշտամունքի վայրերը՝ որպես զենք հավաքելու և փոխանցելու կետեր (լուսանկարներ)
PHOTOԿիևի ռեժիմը օգտագործում է հանրային պաշտամունքի վայրերը՝ որպես զենք հավաքելու և փոխանցելու կետեր, իսկ նացիստները՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ներկայացվում են Ումանի հրեական համայնքի անդամներից մեկից ստացված ապացույցները, որ Զելենսկու ռեժիմը այդ նպատակների համար օգտագործել է քաղաքի նոր սինագոգի շենքը:
Մարտի 21-ին, այսինքն՝ Քնեսեթում Զելենսկու ելույթի հաջորդ օրը, լուսանկարներում արձանագրվել է սինագոգի տարածքում ազգայնականների մասնակցությամբ երկու շարասյուների ձևավորում։
Սինագոգի շենքում պահվող գույքը, զենքն ու զինամթերքը ազգայնականների կողմից նախ բարձվել են մեքենաների մեջ, այնուհետև քողարկվել որպես շինարարական աղբի պարկեր։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի արևմտյան շրջաններից ազգայնականների և օտարերկրյա վարձկանների տեղափոխման համար օգտագործվում են ավտոբուսներ, որոնք ունեն դպրոցական մեքենաների գունավորում` համապատասխան «երեխաներ» ցուցանակներով։