Թուրքիան պատրաստ է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը. Էրդողան
INTERNATIONAL NEWSԹուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկրներից մեկը, սակայն նախ պետք է ճշտել մանրամասները։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հինգշաբթի՝ մարտի 31-ին, հայտնում է NTV-ն։
«Մենք (Թուրքիան - խմբ.) կարող ենք լինել Ուկրաինայի անվտանգության ապահովման երաշխավոր երկրներից մեկը, սակայն, իհարկե, դրա մանրամասները պետք է հստակեցվեն»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Անկարայի դիրքորոշման անփոփոխության մասին։
«Պատժամիջոցների այս շղթայի շրջանակներում Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ ոչ մի գործողություններ չեն իրականացվել»,- հավելել է Էրդողանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



