Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքները
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Երկրների ղեկավարները քննարկել են Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Էրդողանը կարծիք է հայտնել, որ մարտի 29-ին կայացած բանակցությունները զգալի խթան են հաղորդել պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման շարունակվող գործընթացին։ Բացի այդ, նա նաև կրկնել է Թուրքիայում Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հանդիպում կազմակերպելու իր առաջարկը։
Զելենսկին իր հերթին շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը հյուրընկալելու համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



