Բարձր եմ գնահատում Թուրքիայի ցուցաբերած ողջ աջակցությունը. Ուկրաինայի պաշտպանության նախարար
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին Ռեզնիկովը գրել է Twitter-ում։
Նախարարի խոսքով՝ քննարկվել է առաջնագծում տիրող իրավիճակը։
«Ես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել եմ առաջնագծում տիրող իրավիճակի մանրամասները։ Բարձր եմ գնահատում Թուրքիայի ցուցաբերած ողջ աջակցությունը, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



