Բելգորոդի նավթի պահեստում ութ նավթամբար է այրվում
ECONOMICSԲելգորոդի նավթի պահեստում արդեն ութ նավթամբար է այրվում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը ԱԻ ծառայություններին հղումով։
«Ներկա պահին այրվում է ութ նավթամբար, կա կրակի հետագա տարածման վտանգ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված անձանց թիվն ավելացել է մինչև 170-ի։
«Բելգորոդի հրդեհի վայրում իրականացվում է ուժերի և միջոցների կուտակում։ Այս պահին ներգրավված է ավելի քան 170 մարդ և 50 միավոր տեխնիկա», - հայտնել են ԱԻՆ-ից։
Հաղորդվում է նաև, որ իրականացվում է այրվող նավթի պահեստին մոտ գտնվող փողոցների տների բնակիչների տարհանում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



