Մահացել է աստղային լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն
CULTUREԿյանքից հեռացել է նորաձևության ոլորտի աստղային լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն, գրում է vogue.com-ը:
«Խոր վշտով հայտնում ենք Պատրիկ Դեմարշելյեի մահվան մասին: Նա մահացել է 2022 թվականի մարտի 31-ին՝ 78 տարեկանում»,- ասվում է լուսանկարչի ներկայացուցիչների հրապարակման մեջ։
Հայտնի է, որ ֆրանսիացին անընդհատ աշխատել է աստղերի հետ՝ լուսանկարել է Բրիթնի Սփիրսին, Քիթ Ռիչարդսին, արքայադուստր Դիանային, Ժան Պոլ Գոտյեին, Գվինեթ Փելթրոուին և այլոց։ Իր կարիերայի ընթացքում Դեմարշելյեն աշխատել է Vogue-ի, Elle-ի, Glamour-ի, Marie Claire-ի, Harper's Bazaar-ի հետ և նկարահանել գովազդներ Chanel-ի, Versace-ի, Calvin Klein-ի և Armani-ի համար:






1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



