Պեսկովը հերքել է Պուտինի՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին տեղեկությունը
INTERNATIONAL NEWSՏեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վահանաձև գեղձի քաղցկեղ ունի և վիրահատվել է ուռուցքաբանական հիվանդությունների հետ կապված, չի համապատասխանում իրականությանը։
Համապատասխան լուրերը, որոնք հայտնվել են մի շարք լրատվամիջոցներում, հերքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչի մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է «Էխո Մոսկվի»-ի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։
Լրագրողի խոսքով՝ Կրեմլի ներկայացուցիչը նման հայտարարություններն անվանել է «հորինվածք և սուտ»։
««Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Վլադիմիր Պուտինը քաղցկեղ չունի» հարցին Պեսկովը պատասխանել է. «Ճիշտ է»»,- գրել է Վենեդիկտովը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



