Մեր հաշվարկներով՝ ՌԴ-ն Ուկրաինայում ունի ավելի քան 10 000 զոհ. Պետդեպ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի կորուստները գերազանցում են տասը հազարը։ Այս մասին currenttime.tv-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Ցավոք, Ռուսաստանը դեռ լիովին չի հասկացել, թե որքան ուժեղ է ուկրաինական բանակը։ Ռուսական կողմը անհավատալի կորուստներ է կրում։ Մեր հաշվարկներով՝ ավելի քան 10 000 ռուս է սպանվել», - ասել է Նուլանդը։
Մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հակառակորդի կորուստները գնահատել է 17 500 մարդ։ Սակայն ՌԴ ՊՆ տվյալներով՝ ռազմական գործողության շրջանակում ռուսական կողմի մարդկային կորուստները չեն գերազանցում 1400-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



