Ռուս զինվորները հեռացել են Չեռնոբիլի ատոմակայանի տարածքից
INTERNATIONAL NEWSՉեռնոբիլի ատոմակայանի տարածքում ռուս զինվորականներ չկան, սակայն նրանցից մի քանիսը դեռ բացառված գոտում են: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, ասել է Ուկրաինայի Բացառված գոտիների կառավարման պետական գործակալության ղեկավար Եվհեն Կրամարենկոն։ Այս մասին հայտնում է BBC-ն իր տելեգրամյան հարթակում։
Նրա խոսքով՝ ռուս զինվորականները հեռանալիս իրենց հետ տարել են համակարգիչներ և գույքի մի մասը, որը եղել է կայարանում։ Բացի այդ, ռուսական ուժերը գերի են վերցրել Ուկրաինայի ՆԳՆ ազգային գվարդիայի մի քանի աշխատակիցների։
Հինգշաբթի երեկոյան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ իրենք տվյալներ չունեն Չեռնոբիլի գոտում ռուս զինվորների ազդեցության մասին։
«ՄԱԳԱՏԷ-ն այս պահին չի կարող հաստատել տեղեկություններն այն մասին, որ ռուս զինվորականները Չեռնոբիլի բացառված գոտում գտնվելիս ստացել են ճառագայթման բարձր չափաբաժիններ: Գործակալությունը փորձում է լրացուցիչ տեղեկատվություն գտնել իրավիճակի գնահատման համար»,- գրել է գործակալության մամուլի ծառայությունը։